Կատալոնական քաղաքների փողոցներ են դուրս եկել հարյուր հազարավոր մարդիկ

Այսօր՝ Կատալոնիայում հայտարարված համազգային գործադուլի օրը, հարյուր հազարավոր մարդիկ են դուրս եկել ինքնավարության տարբեր քաղաքների փողոցներ, ասվում է Կատալոնիայի ազգային համաժողով կազմակերպության հայտարարության մեջ:

Բարսելոնայում հազարավոր ուսանողներ Համալսարանի հրապարակում հանրահավաքի ավարռտից հետո պիկետներ են կազմակերպել տարբեր հաստատությունների՝ այդ թվում Կատալոնիայի խորհրդարանի և Կատալոնիայում Իսպանիայի ազգային ոստիկանության շենքի մոտ: Ցուցարարները շարունակում են անցյալ կիրակի անկախության հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած բռնությունների համար մեղադրել իրավապահներին:

Նշվում է, որ ցուցարարները մոտ 60 ավտոմայրուղի են փակել ողջ Կատալոնիայում, ինչպես նաև շրջափակել մի շարք երկաթուղային ճանապարհներ:

Մեկնաբանություն
X