Ռուսական ավիացիան Սիրիայում կովկասցի ԻՊ գրոհայինների է ոչնչացրել

Ռուսաստանի ռազմական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԻՊ հավաքագրման եւ պատրաստության ճամբարը եւ 40 գրոհայինների, որոնք գտնվել են ճամբարում եւ որոնք, ըստ ռուսական հետախուզության ունեցած տվյալների, եղել են Հյուսիսային Կովկասից: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովի հայտարարությունն այս առնչությամբ:

Իրականացված օդային հարձակման արդյունքում ռուսական ավիացիան ոչնչացրել է նաեւ գրոհայինների մի քանի փոքր խմբեր, որոնք փորձել են դիրքավորվել բազային մոտ տարածության վրա: Ընդհանուր առմամբ, բացի բազայից ոչնչացվել է նաեւ ինը հենակետ, մեկ հրամանատարական կայան, երեք հրետանային սարք, մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք: Զուգահեռաբար, ունենալով ռուսական ավիացիայի աջակցությունը, սիրիական կառավարական զորքերը շարունակում են ԻՊ գրոհայիններից մաքրել Եփրատ գետի մերձափնյա շրջանները:

Մեկնաբանություն
X