Կրկին սրվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները

Կրկին սրվել են ռուս-ամերիկյան՝ առանց այն էլ լարված հարաբերությունները: Ինչպես հայտնում է «DW»-ն, այս անգամ վեճը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ է: ՌԴ ԱԳ նախարարությունը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտը վիճում են ԱՄՆ տարածքում ռուսական դիվանագիտական անշարժ գույքի եւ ունեցվածքի ապագայի հետ կապված: Ռուսական կողմը մեղադրում է ամերիկացիներին այն բանում, որ վերջիններս խախտել են միջազգային իրավունքը եւ գրավել ռուսական դիվանագիտական անշարժ գույքն հանդիսացող օբյեկտները, մասնավորապես Սան Ֆրանցիսկոյում գտնվող ռուսական գլխավոր հյուպատոսության շենք շինությունները:

Ի պատասխան, Պետդեպարտամենտն էլ հայտարարել է, որ իր աշխատակիցները պարզապես շրջայց են կատարել այն բանից հետո, երբ այդ շինություններից հեռացել են ռուս դիվանագետները: Ռուսական ԱԳ նախարարությունը հայտարարել է նաեւ, որ կիրառելու է փոխադարձության սկզբունքը եւ ինքն էլ իր տարածքում նման գործողություն է իրականացնելու ամերիկյան դիվանագիտական անշարժ գույք հանդիսացող օբյեկտների հանդեպ:

Մեկնաբանություն
X