Գրոզնիում պատրաստվում են մեծ հարսանիքի

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնու 199-ամյակի օրը քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղի կունենա 199 զույգի պսակադրության արարողություն, РИА Новости-ին հայտնել է քաղաքապետարանի ներկայացուցիչը:

«Հանդիսությունը տեղի կունենա չեչենական հարսանեկան ավանդույթների համաձայն: Այդ նպատակով զբոսայգում հսկա վրան է տեղադրվելու, որ իր տեսքով եզակի կլինի: Այն կունենա վեր խոյացող ութ լեռնագագաթների տեսք»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ վրանի տեղադրման համար մասնագետներ են հրավիրվել Մոսկվայից:

Մեկնաբանություն
X