Լաս Վեգասի մարդասպանի տանից 18 միավոր զենք են հայտնաբերել

Ոստիկանությունը Լաս Վեգասում երեկ սպանդ իրականացրած մարդասպանի տանից 18 միավոր զենք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Լաս Վեգասի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոյի հրապարակած տվյալները: Հայտնաբերված զենք-զինամթերքի մեջ եղել են նաեւ պայթուցիկներ եւ փամփուշտներ: Ոստիկանապետ Լոմբարդոն նշել է, որ հայտնաբերվել են նաեւ ամոնիումի նիտրատ քիմիական նյութը, որը օգտագործվում է պայթուցիկներ պատրաստելու մեջ:

«CBS» հեռուստակայանը փոխանցում է, որ Սթիվեն Պեդոկը ամուսնալուծվել է 27 տարի առաջ, երեխաներ չունի, կինը ներկայումս ապրում է Լոս Անջելեսում, իսկ 62-ամյա Մերիլ Դենլին, ում նախապես ասում էին, որ Պեդոկի կինն է, պարզապես ընկերուհին է եւ նրանք ամուսնացած չեն եղել:

Մեկնաբանություն
X