Ֆրանսիայում 5 մարդու են ձերբակալել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով

Ֆրանսիայում ոստիկանությունը ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով Փարիզում ձերբակալել է հինգ մարդու: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը:

Ձերբակալություններն իրականացվել են այն բանից հետո, երբ Փարիզի 16-րդ շրջանում հայտնաբերվել է գազով լցված չորս բալոն, որոնցից երկուսը տեղադրված են եղել բնակելի շենքի մուտքի մոտ, իսկ երկուսը արդեն մուտքում: Բալոնների շուրջ հեղում վառելիք է ցանված եղել, իսկ կողքին հայտնաբերվել է բջջային հեռախոս, որը հնարավոր է վերափոխված է եղել պայթուցիկի, ինչպես նշել են իրավապահները: Ձերբակալվածների ինքնության մասին տեղեկություններ չեն հրապարակվել:

Մեկնաբանություն
X