2017 թվականին փախստական է դարձել ավելի քան 2 միլիոն մարդ

2017 թվականին ավելի քան 2 միլիոն մարդ դարձել է փախստական հարկադրված լինելով թողնել իր հայրենիքը: Այս մասին, ըստ «ТАСС» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին՝ Ժնեւում տեղի ունեցած Գերագույն հանձնակատարին կից գործող գործադիր կոմիտեի 68-րդ տարեկան ամփոփիչ նիստի ժամանակ:

Գրանդին նաեւ հիշեցրել է, որ 2016 թվականի դրությամբ աշխարհում կա 65,6 փախստական եւ այդ թիվը միտում ունի աճելու:

Մեկնաբանություն
X