Բրազիլիայում կանխել են երկրի պատմության մեջ խոշորագույն կողոպուտը

Բրազիլիայի Սան Պուլու քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 16 մարդու, ովքեր կասկածվում են բանկի կողոպուտ նախապատրաստելու մեջ: Այս մասին հայտնում է բրազիլական Globo հեռուստաընկերությունը: Ըստ հաղորդման, հանցագործները 500 մետր խորությամբ թունել են փորել, որը տանում էր Banco do Brasil դրամատան պահոցների հատվածը:

Նշվում է, որ հանցագործները ցանկացել են հասնել պահոց եւ գողանալ մեկ միլիարդ ռեալ, որը համարժեք է 318 միլիոն դոլարի: Բրազիլական ոստիկանությունը պարզել է, որ հանցագործները մոտ մեկ միլիոն դոլար են ծախսել թունելը փորելու համար: Նշվում է, որ եթե կողոպուտը հաջողվեր, ապա այն կլիներ երկրի պատմության մեջ ամենախոշորը: Ավելի վաղ նույն ճանապարհով իրականացվել է Ֆորտալեզե քաղաքի բանկի կողոպուտը, որի ժամանակ հանցագործները գողացել էին 52 միլիոն դոլար: Այն ժամանակ, սակայն, թունելի երկարությունը ութ անգամ ավելի փոքր էր:

Մեկնաբանություն
X