Լաս Վեգասի մարդասպանի եղբայրը բացահայտումներ է կատարել

Լաս Վեգասի մարդասպան Սթիվեն Պադոկի եղբայրը՝ Էրիկ Պադոկը հարցազրույց է տվել լրագրողներին եւ մի շարք բացահայտումներ կատարել: Մասնավորապես, նա ասել է, որ իր եղբայրը չնայած պատկառելի տարիքին, շարունակել է մնալ հոգատար որդի եւ եղբայր, ուշադիր է եղել բոլորի հանդեպ, հոգեկան խնդիրներ չի ունեցել, սակայն իրենք տեղյակ են եղել, որ ժամանակ առ ժամանակ Սթիվեն Պադոկը հանդիպել է ինչ-որ ծայրահեղականների հետ:

Ավելի վաղ Էրիկ Պադոկը նշել էր, որ եղբայրը եղել է մուլտիմիլիոնատեր եւ կարողությունը կուտակել է անշարժ գույքի շուկայում կատարած ներդումների շնորհիվ: Նա նաեւ ասել է, որ Պադոկի ներկայիս ընկերուհին արդեն Ֆիլիպիններից ժամանել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան եւ վերցվել հսկողության տակ ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից:

Էրիկ Պադոկը նաեւ նշել է, որ եկեղեցական հուղարկավորություն Սթիվեն Պադոկի համար չի նախատեսվում, քանի որ նախ նա հավատացյալ չի եղել եւ հետո եկեղեցական հուղարկավորությունը կարող էր հանրային դժգոհության ալիք բարձրացնել: Այս մասին հայտնում է «Fox News»-ը։

Մեկնաբանություն
X