Միխեիլ Սահակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել

Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին քաղաքական ապաստան է խնդրել Ուկրաինայի իշխանություններից: Այս մասին հայտարարել է Սահակաշվիլիի փաստաբան Մարկիյան Գալաբալան:

Ինչպես հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, արդեն իսկ դիմում ներկայացվել է մարդուն եւ քաղաքացուն լրացուցիչ պաշտպանվածություն կամ որ նույն է քաղաքական ապաստան տրամադրելու համար, սակայն Ուկրաինայի Միգրացիոն պետական ծառայությունը դեռեւս չի պատասխանել դիմումին, թեեւ հաշված օրերի ընթացքում պետք է պատասխաներ:

Նշենք, որ արդեն իսկ Սաակաշվիլին տուգանվել է ուկրաինական դատարանի կողմից ապօրինի սահմանախախտման համար: Հիշեցնենք, որ Վրաստանը դիմել է Ուկրաինային, խնդրելով արտահանձնել Սահակաշվիլիին:

Մեկնաբանություն
X