Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուշ երեկոյան ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ռուսական քաղաքական ղեկավարության եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ կմասնակցի էներգետիկ միջազգային ֆորումի: Այս մասին հայտնում է Վենեսուելայի ԱԳ նախարարությունը:

«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանել է Մոսկվա մասնակցելու համար «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումին»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, ասված է վենեսուելական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Մադուրոն Մոսկվա իր այցը որակել է որպես ռուսների հետ ամուր դաշինքի խորացմանը միտված հանգրվան, որը ներառելու է այս անգամ նաեւ էներգետիկ զարգացումը:

Մեկնաբանություն
X