Որն է ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքն ըստ ամերիկացիների

Ամերիկացիները գտնում են, որ իրենց երկրի համար ամենամեծ սպառնալիքներից մեկը հանդիսանում են կիբեր հարձակումները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարի տեղակալ Ջանետ Մանֆրան:

Ինչպես հայտնում է «CNN»-ը փոխնախարար Մանֆրան ասել է, որ կիբերսպառնալիքները նախկինի նման շարունակում են Միացյալ Նահանգների առաջ հառնած ամենից վտանգավոր երեւույթներից մեկը մնալ, քանի որ ամերիկացիները գտնում են, որ այն խաթարում է բնակչության նորմալ կյանքն ու երկրի տնտեսության բարգավաճումը: Սա նկատի ունենալով, Ջանետ Մանֆրան նշել է, որ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը նոր գործիքակազմ է կիրառելու ամերիկացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար:

Մեկնաբանություն
X