Մահացել է Ջալալ Թալաբանին

Կյանքի 84 տարում իր մահկանացուն է կնքել Իրաքի նախկին նախագահ, Քուրդիստանի հայրենասիրական միության ղեկավար, Ջալալ Թալաբանին՝ «քեռի Ջալալը» ինչպես նրան անվանել են հայրենի Իրաքում եւ քրդերը եւ արաբները: Թալաբանին մահացել է Գերմանիայում:

Ողջ կյանքի ընթացքում Իրաքի նախկին նախագահը, ով նաեւ Իրաքի միակ նախագահն է եղել, ազգությամբ արաբ չի եղել, պայքարել է քրդերի իրավունքների համար: Նշենք, որ Թալաբանին պաշտոնավարել է 2005-2014 թթ, երկու նախագահական ժամկետ: Ինչպես հայտնում է «Rudaw» քրդական հեռուստաալիքը, Թալաբանին 2012-ից եղել է բուժման մեջ, Գերմանիայում եւ տարել է սրտի կաթված:

Մեկնաբանություն
X