Դանակահարվելուց հետո բռնվեց

Այսօր Ալավերդի բժշկական կենտրոն են տեղափոխվել Օձուն գյուղ բնակիչներ Վահե Բարսեղյանն ու Վաչե Բարսեղյանը՝ կտրած-ծակած վերքերով։ ԲԿ-ում էլ հայտնաբերվել է Վահե Բարսեղյանը, որի նկատմամբ սեպտեմբերի12-ից հետախուզում էր հայտարարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Մեզ հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հենց Օձուն գյուղում՝ վիճաբանության հետեւանքով։ Իսկ Վահե Բարսեղյանը հետախուզման մեջ էր, ապա կալանավորվել է Օձուն գյուղի անչափահաս աղջկան առեւանգելու համար․ նա առեւանգողներից մեկն է եղել։

Հիշեցնենք, որ աղջիկը, ում փորձել են առեւանգել, մեզ պատմել էր, որ իրեն չեն առեւանգել, այլ տղաներից մեկը իր ընկերն է, որի հետ ցանկացել է «փախնել», սակայն, ծնողները, չիմանալով այդ մասին, գնացել են եւ բողոքել։

Մեկնաբանություն
X