Ինչ նախապայմաններ է դրել ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու համար

Միացյալ Նահանգները կարծում է, որ անհնարին է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Փհենյանը շարունակում է իր միջուկային եւ հրթիռային փորձարկումները: Այս մասին, ըստ «РИА Новости» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Իհարկե հիմա դեռ ժամանակը չէ նրանց /նկատի ունենալով Հյուսիսային Կորեային/ հետ խոսելու համար».- ասել է Պետդեպի խոսնակը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մանրամասնելով, որ բանակցությունները անհնարին է սկսել, քանի դեռ փորձարկումները շարունակվում են: Նոյերթը նշել է, որ բանակցությունները ներկայումս կարող են վերաբերել միայն ու միայն 1950-53թթ. Կորեական պատերազմում գերի ընկած կամ անհետ կորած ամերիկացի զինվորների ճակատագրի հարցին:

Մեկնաբանություն
X