Իսպանիայի թագավորը դիմել է կատալոնացիներին

Իսպանիայի թագավոր Ֆելիպե վեցերորդը ուղերձով դիմել է իր հպատակներին, հայտարարելով, որ չի ճանաչում Կատալոնիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեն: Այս մասին հայտնում է «El Pais»-ը նշելով, որ թագավորը վերահաստատել է և մարզը կմնա Իսպանիայի կազմում: Թագավորը հայտարարել է, որ Կատալոնիայի տեղական իշխանությունների կողմից հանրաքվեն անցկացվել է անօրինաբար եւ խախտվել են այդպիսով դեմոկրատիայի սկզբունքները: Ֆելիպե վեցերորդը նշել է, որ իրականում տեղի մի խումբ ղեկավարները ցանկանում են խաթարել Իսպանիայի միասնականությունը:

Նշենք, որ թագավորը սովորաբար քաղաքական հարցերի մեջ չի խորանում, եւ այս անգամ խախտելով ավանդույթը, ցանկացել է ցույց տալ, թե որքան մտահոգիչ է դրությունը: Չնայած սրան, Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ մի քանի օրից կհայտարարի Կատալոնիայի անկախության մասին: Չի բացառվում, որ Մադրիդը իր ուղղակի հսկողության տակ վերցնի երկրամասը։

Մեկնաբանություն
X