Հյուսիսային Կորեայում բենզինի դեֆիցիտն հասել է ահռելի չափերի

Հյուսիսային Կորեայում բենզինի դեֆիցիտն հասել է ահռելի չափերի եւ կառավարության կողմից իջեցվել է կարգադրություն բենզին վաճառել միայն պետական պաշտոնյաներին, պետական ապարատի գործունեությունը կաթվածահար չանելու համար: Այս մասին հայտնում է «Asahi» պարբերականը: Վերլուծաբանները նշում են, որ Փհենյանը այս քայլին գնացել է հարկադրաբար, քանի որ ՄԱԿ ԱԽ վերջին սանկցիոն բանաձեւը չափազանց խիստ սահմանափակումներ է դրել նույնիսկ վառելիքի ոլորտի վրա:

Պարբերականը նշում է, որ միայն 727 թվով սկսվող համարներ ունեցող մեքենաներն են բենզին լիցքավորվում լիքավորման կետերում, քանի որ այս թվահամարով են սկսվում կուսակցական բարձրագույն նոմենկլատուրայի եւ կառավարության ներկայացուցիչների մեքենաները: «Yonhap» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ տարեսկզբի համեմատությամբ, բենզինի գները կոմերցիոն լցակայաններում եռապատկվել է:

Մեկնաբանություն
X