Մեկնարկել է Սաուդյան Արաբիայի թագավորի այցը Մոսկվա

Այսօր մեկնարկել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբուդլազիզ ալ Սաուդի այցը Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը: Այցի ընթացքում սաուդցի միապետը հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահի հետ, որի ընթացքում կքննարկվեն ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ հարցեր, որոնք վերաբերվում են ռեգիոնալ պլոբլեմատիկային:

Այս այցը հատկապես կարեւոր է նավթի արդյունահանման ծավալների կրճատման համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հետ կապված համաձայնության ձեռքբերման համար, քանի որ դրանից կախված է նավթի գինը համաշխարհային շուկայում եւ նավթային շուկայի կայունացման հետագա ընթացքը:

Մեկնաբանություն
X