Էրդողանը մեկնել է Իրան

Ինչպես հայտնում է «Anadolu» լրատվական գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Իրան: Նշվում է, որ Էրդողանի ինքնաթիռը մեկնել է «Եսենբողա» օդանավակայանից վաղ առավոտյան: Նրան ուղեկցում են ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, Էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեբեքչին,Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Բերատ Ալբայրակը /Էրդողանի փեսան է/, ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, Մաքսային եւ առեւտրի նախարար Բյուլենտ Թյուֆենքչին, Մշակույթի եւ տուրիզմի նախարար Նուման Քուրթուլմուշը, ինչպես նաեւ իշխող ԱԶ կուսակցության փոխնախագահ Մեհդի Էքերը:

Վերլուծաբանները նշում են, որ այցը սպասելի էր հատկապես քրդական անկախության գործընթացի ֆոնին, երբ ակամա համընկել են Թեհրանի եւ Անկարայի շահերը:

Մեկնաբանություն
X