Ամերիկյան հատուկ ծառայությունները բերման են ենթարկել Լաս Վեգասի մարդասպանի ընկերուհուն

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն բերման է ենթարկել հոկտեմբերի մեկին Լաս Վեգաս քաղաքում իրականացված սպանդի ենթադրյալ հեղինակ Սթիվեն Պադոկի ընկերուհուն, ով Ֆիլիպիններից ժամանել էր Լոս Անջելես: Ինչպես հայտնում է NBC News-ը 62-ամյա Մերիլ Դենլին բերման է ենթարկվել հենց օդանավակայանից: Նշվում է, որ ամերիկյան ոստիկանությունը նշում է, որ Մերիլ Դենլին կատարված եղերական հանցագործության հետաքննության համար կարող է կարեւորություն ներկայացնել: Նշենք, որ հանցագործությունից առաջ Պադոկը հարյուր հազար դոլարով անշարժ գույք էր գնել Ֆիլիպիններում:

Մեկնաբանություն
X