Մոսկվայում խափանվել է Սաուդյան Արաբիայի թագավորի ինքնաթիռի շարժասանդուղքը

Մոսկվա ժամանած Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդելազիզ ալ Սաուդի ինքնաթիռի շարժասանդուղքը խափանվել է այն պահին երբ թագավորը իջնելիս է եղել ինքնաթիռից:

Մեխանիզմը կանգ է առել երբ սաուդյան միապետըհասել է շարժասանդուղքի կեսին: Նա ստիպված է եղել իջնել քայլելով:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդելազիզ ալ Սաուդը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա:

Նշվում է, որ սա միապետի առաջին այցն է Ռուսաստանի մայրաքաղաք ռուս-սաուդյանհարաբերությունների ողջ պատմության մեջ:

Մեկնաբանություն
X