ԼՂ հակամարտության հարցը կարող է քննարկվել ԱՊՀ ԱԳ նախարարների Սոչիի հանդիպման ժամանակ. Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը հնարավոր է քննարկվի ԱՊՀ ԱԳ նախարարների Սոչիում հոկտեմբերի 10-ին տեղի ունենալիք հանդիպման ժամանակ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես փոխանցում է «APA» լրատվական գործակալությունը, ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը չի բացառել, որ ԼՂ հակամարտության հարցը եւս նախատեսվում հանդիպման քննարկումների օրակարգում ընդգրկվել․ «Հարցի քննարկումը բացառված չէ, սակայն հարկ է ճշտել»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հերթական հանդիպումը:

Մեկնաբանություն
X