Վրաստանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Սերգեյ Մինասյանի դեպսան նշանակվելու լուրերին

Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել կապված այդ երկրում Հայաստանի դեսպանի պաշտոնի հնարավոր հավակնորդ Սերգեյ Մինասյանի հաստատման ձգձգումների հետ կապված: Հիշեցնենք, որ հայկական մամուլում բավական ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ պաշտոնական Թբիլիսին ունի վերապահություններ այս հարցում կապված այն հանգամանքի հետ, որ ըստ վրացական կողմի պնդման, Սերգեյ Մինասյանն ունի ռուսամետ հայացքներ եւ կա մտավախություն, որ նա սպասարկելու է ռուսական շահերը:

Վրացական արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել է, որ դեսպանների հաստատման մասին որոշումները կայացվում են հասարակության համար բաց եւ թափանցիկ կերպով եւ շահարկումները այդ թեմայով տեղին չեն: «Երբ որոշում է կայացվում դեսպանների հետ կապված, ապա դրանք լինում են բաց եւ թափանցիկ, հետեւաբար՝ շահարկումները այս առնչությամբ տեղին չեն»,- ասված է Վրաստանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանություն
X