Լիլի Սարգսյանը ներկայանում է որպես Լիանա Սարգսյան

«Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի այս տարվա հաղթող Լիլի Սարգսյանն օրեր անց մեկնելու է Չինաստանի Սանյա քաղաք՝ մասնակցելու «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։ Նկատենք, որ Հայաստանը ներկայացնող մասնակիցն առաջին անգամ է ներկայանալու հեղինակավոր այդ մրցույթում: Մրցույթի պաշտոնական կայքում արդեն իսկ տեղադրվել են այս տարվա մրցույթի մասնակիցների լուսանկարներն ու տվյալները: Լիլի Սարգսյանի լուսանկարը նույնպես տեղադրված է հիշյալ կայքում: Ուշագրավ է, որ նա ներկայացված է ոչ թե Լիլի, այլ՝ Լիանա Սարգսյան: Հայ գեղեցկուհու տվյալներն են՝ տարիքը 17 տարեկան, հասակը՝ 172 սմ, ուսանողուհի, տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին:

Նրա օգտին առայժմ քվեարկել է կայքի այցելուների 0,22 տոկոսը: Ինդոնեզիայի ներկայացուցիչ՝ Achintya NILSEN-ի օգտին՝ 6,18: Թուրքիայի ներկայացուցիչ Asli SUMEN-ի օգտին՝ 2,17 տոկոսը: Ըստ կայքի քվեարկության՝ ամենաշատ ձայները հավաքել է Do My LINH-ը՝ Վիետնամից: Նրա օգտին քվեարկել է այցելուների 54,52 տոկոսը: Գեղեցկուհին 21 տարեկան է, հասակը՝ 172 սմ, ուսանողուհի, մոդել:

Մեկնաբանություն
X