Մենք պարզաբանում ենք պահանջում ՀՀԿ խմբակցությունից

«Մենք պարզաբանում ենք պահանջում տեղի ունեցածի կապակցությամբ Հանրապետական խմբակցությունից, և պետք է շատ հստակ պարզաբանվի, թե էս խուլիգանական արարքը ի՞նչ կապ ունի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի՝ ոչ հեռավոր անցյալում արտահայտած մտքի հետ, թե «ձեր պադյեզդները զգույշ մտեք», կարող ա ինչ-որ բաներ տեղի ունենան»,- քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով իր և Արտաշես Գեղամյանի միջև եղած միջադեպը։

Հիշեցնենք, այսօր առավոտյան Փաշինյանն իր ՖԲ էջում գրել էր, թե իր ելույթից հետո միջանցքում Գեղամյանը բռնունքներով հարձակվել էր իր վրա, ինքն էլ հաջողությամբ պաշտպանվել է։

Փաշինյանի կարծիքով՝ սա շատ լուրջ հարց է, և իրենք մտադիր են հետամուտ լինել և իրենց հետևություններն անել իրենց հետագա ոճի հետ կապված։

Մեկնաբանություն
X