ՖԻՖԱ-ն տուգանել է Գերմանիային

Ֆուտբոլի Միջազգային ֆեդերացիան տուգանել է Գերմանիայի ֆուտբոլային միությանը 32 հազար շվեյցարական ֆրանկի չափով, որը համարժեք է 33 հազար ԱՄՆ դոլարին այն բանի համար, որ գերմանացի ֆանատները Աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիա-Չեխիա հանդիպման ժամանակ նացիստական կարգախոսներ են հնչեցրել: Այս մասին հայտարարություն է հրապարակել նաեւ ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում նշելով, որ գերմանացի ֆանատները ոչ կանոնակարգային վարքագիծ են ցուցաբերել:

Միաժամանակ նաեւ 5 հազար շվեյցարական ֆրանկի չափով տուգանվել է Չեխիայի ֆուտբոլային ֆեդերացիան այն բանի համար, որ անկարող է գտնվել նշված հանդիպմանը պատշաճ անվտանգություն ապահովելը:

Մեկնաբանություն
X