Ահա թե ինչ է լինում, երբ ԱԺ-ում «նայող չկա»․ իսկ ինչեր են լինում այլ խորհրդարաններում (տեսանյութ)

>

Այսօրվա թոփ թեման ապահովված է, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն ու Արտաշես Գեղամյանը թեժ բանավեճ են ունեցել, որից հետո, Փաշինյանի պնդմամբ, Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա։ Խորհրդարաններում թեժ վիճաբանությունները, ծեծկռտուքները նորություն չեն Հայաստանի ԱԺ-ի համար։ Սակայն 6-րդ գումարման ԱԺ-ում սա կարծես առաջին դեպքն է, որը ոչ մի կերպ չի տեղավորվում իշխանությունների հայտարարած նոր որակի, առանց քրեաօլիգարխիկ, մականունավոր տարրերի օրենսդիր մարմին ունենալու մեջ։

Ի դեպ, «չար լեզուներն» ասում են, որ Գալուստ Սահակյանի պակասությունը իրենն արել է, նույնիսկ այն դեպքում, երբ այդ ժամանակ ԱԺ-ում բազմաթիվ մականունավորներ եւ քրեական տարրեր կային, գողական լեզվով ասած՝ երբ ԱԺ-ի «զոն» նայողները տեղում էին, բոլորն իրենց դիրքում էին, իսկ հիմա բոլորն են փորձում նայող երեւալ: Դե Մաեստրոն մանկավարժ էր, ամենքին մի պատի տակ անկյուն կկանգնեցներ, իսկ հիմա դե արի սպասի, որ բժիշկ Արա Բաբլոյանը սպառնա՝ «խելոք մնացեք, թե չէ կսրկսեմ»:

Ի դեպ, ժամանակին հայկական համացանցային սեգմենտը բավական մեծ «քեֆ ուրախություն» էր սարքում վրացական եւ ուկրաինական պառլամենտներում տեղի ունեցած ծեծկռուքների տեսանյութերի պատճառով, հպարտանում, որ մեզանում նման բաներ չկան։ Ուրախ ժամանցը լիարժեք դարձնելու համար ներկայացնենք մի քանի նման տեսանյութեր վրացական ու ուկրաինական խորհրդարաններում տեղի ունեցած թեժ ծեծկռտուքներից։

Տիգրան Վահանե

Մեկնաբանություն
X