Ձայներ լսեցի, գնացի. Նապոլեոն Ազիզյանը` ԱԺ-ի միջադեպի մասին

Ես ականատես չեմ եղել, երբ մոտեցա, ամեն ինչ ավարտվել էր»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։ Մինչդեռ, ԱԺ-ում շրջանառվող լուրերի համաձայն, Նապոլեոն Ազիզյանը ոչ միայն ներկա է եղել միջադեպին, այլեւ Գեղամյանին ետ է պահել։

Նապոլեոն Ազիզյանն էլ պնդում է, որ ձայներ է լսել, հասնելով դեպքի վայր, տեսել է՝ ամեն ինչ ավարտվել է. Պատգամավորը դեմ է եւ վատ է վերաբերվում հարցերը բռունցքներով լուծելու տարբերակին։

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»: Արտաշես Գեղամյանը, սակայն լրագրողների հետ զրույցում հերքել է բռունցով հարվածելու փաստը ասելով, որ եթե բռունցքով հարձակվեի, Փաշինյանը կտեղափոխվեր հիվանդանոց։

Նշենք, որ նախքան բռունցքների անցնելը պատգամավորները թեժ բանավեճ էին ունեցել նիստերի դահլիճում։ Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշ ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը: Տեղից Արտաշես Գեղամյանը բղավել է. «Չափդ մի կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է. «Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X