Հայտնի է քիմիայի գծով այս տարվա Նոբելյան մրցանակակիրը

Հայտնի է, որ այս տարի քիմիայի գծով Նոբելյան մրցանակի են արժանացել՝ Ժակ Դեբուշը Շվեյցարիայից, Իոահիմ Ֆրանկը ԱՄՆ-ից, եւ Ռիչարդ Հենդերսոնը Մեծ Բրիտանիայից: Այս մասին հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան: Մրցանակը տրվել է կրիոէլեկտրոնային մանրադիտակի ստեղծման համար, որը թույլ է տալիս բարձր խտության լուծույթներում տեսնել մոլեկուլների կառուցվածքային տարրերը:

Մրցանակը կհանձնվի դեկտեմբերի տասին, Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված է մեկ միլիոն դոլար կամ ինը միլիոն շվեդական կրոն:

Մեկնաբանություն
X