Թրամփը կրկին խոսել է փողի մասին

Աղետյալ Պուերտո Ռիկո մեկնած եւ տեղի բնակիչներին մեծ էնտուզիազմով զուգարանի թուղթ բաժանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ “Մարիա” փոթորկի պատճառով Միացյալ Նահանգների ֆինանսները մի փոքր սասանվել են: Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը:

«Չէի ուզենա ասել, սակայն Պուերտո Ռիկոն մեր բյուջեի վրա մի փոքր թանկ է նստում: Մենք մի քիչ շատ ծախսեցինք այս կղզու վրա, սակայն ես ուրախ եմ, որ շատ կյանքեր փրկվեցին եւ ամեն բան կարգին է»,- ասել է նախագահ Թրամփը:

Նշենք, որ ԱՄՆ նախագահը Պուերտո Ռիկո էր մեկնել կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ եւ հանդիպել կղզու բնակիչների մասին:Նշվում է, որ հակտապես նկատի ունենալով այս աղետից մարդկային զոհերի համեմատակոներն փոքր ցուցանիշը, ԱՄՆ նախագահը գոհ է մնացել եւ դրվատել է տեղի իշխանություններին:

Մեկնաբանություն
X