Նիգերում հարձակման են ենթարկվել ամերիկացի զինվորականները. կան զոհեր

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Աֆրիկայի Նիգեր պետությունում ամերիկյան զինվորական պահակազորի վրա իրականացվել է ռազմական հարձակում, որի հետեւանքովզոհվել է առնվազն ութ զինվորական, որից երեքը ամերիկացի, հինգը՝ Նիգեր պետության զինված ուժերի:

Այս մասին հայտնում է «Gazeta.ru» պարբերականը: Նշվում է նաեւ, որ հարձակումն իրականացվել է Մալիից անցած գրոհայինների կողմից:

Այլ մանրամասներ կատարվածի առնչությամբ չեն ներկայացվում:

Մեկնաբանություն
X