Ջոն Քերրին կղեկավարի «Bank of America»-ի խորհուրդը

ԱՄՆ նախկին Պետքարտուղար Ջոն Քերրին աշխատանքի կանցնի «Bank of America»-ում եւ կղեկավարի բանկի գլոբալ խորհրդատվական խորհուրդը: Այս մասին հայտնում է «Financial Times» պարբերականը: Այս առնչությամբ Քերրին հայտարարել է, որ իր ղեկավարած խորհուրդը մի շարք հարցերի ուսումնասիրությամբ եւ զբաղվելու եւ տալու է սեփական գնահատականները համաշխարհային հանրության զարգացման վրա առանցքային ազդեցություն ունեցող իրադարձությունների նկատմամբ:

Խորհուրդը զբաղվելու է տնտեսական, գործարար եւ քաղաքական զարգացման հարցերով եւ հավաքվում է լիագումար նիստի տարեկան առնվազն երկու անգամ:

Մեկնաբանություն
X