Պերուում ռազմական ինքնաթիռը մխրճվել է ոստիկանական բաժանմունքի շենքի մեջ

Պերուի զինված ուժերին պատկանող ինքնաթիռը մխրճվել է ոստիկանական բաժանմունքի շենքի մեջ: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ թռիչքի պատրաստվող ինքնաթիռը հանկարծակի կորցրել է կառավարումը, դուրս եկել թռիչքուղուց եւ հարվածել ոստիկանատանը:

Նշվում է, որ խափանվել են ինքնաթիռի արգելակները: «Diario Correo» պարբերականն էլ նշում է, որ ինքնաթիռում եղել է 70 զինվորական: Բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան:

Մեկնաբանություն
X