Երբեք չեմ մտածել պաշտոնաթող լինելու մասին. Ռեքս Թիլերսոն

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կրկին անդրադարձել է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին: «NBC» հեռուստատեսության եթերում պատասխանելով առաջադրված հարցին, կապված հնարավոր պաշտոնաթողության հետ, նա ասել է. «Ես երբեք չեմ մտածել հեռանալու մասին: Ես այդ պաշտոնին եմ նախագահի կամքով եւ կշարունակեմ ծառայել մինչեւ այն պահը, քանի դեռ կկարողանամ օգտակար լինել»:

Նշենք, որ ամերիկյան մամուլը բազմիցս է անդրադարձել այն հարցին, որ Պետքարտուղար Թիլերսոնը փորձել է պաշտոնաթող լինել: Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Թիլերսոնը զբաղվելու է Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների հարցերով:

Մեկնաբանություն
X