Մոսկվայում հայ գործարարի են սպանել

Ինչպես հայտնում է life.ru-ն, Մոսկվայում սպանել են հայազգի գործարար, 45-ամյա Արսեն Փափազյանին: Վերջինս Վորոնեժի հայ համայնքի ղեկավարն էր: Մարդասպանը չորս կրակոց է արձակել գործարարի վրա: Փափազյանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Mash-ը նշում է, որ Փափազյանը որոշ ժամանակ գործարարությամբ է զբաղվել Խարկովում: РЕН ТВ-ն մանրամասնում է, որ Փափազյանի ընկերությունը սկսել է Խարկովի փողոցների կապիտալ նորոգության տենդերներ շահել սկսած 2010թ, երբ Խարկովի քաղաքապետ է դարձել Գենադի Կերնեսը:

Մեկնաբանություն
X