Հանրաքվեն Իրաքի տեղական իշխանություններին կմեկուսացնի. Էրդողան

Իրաքյան խնդիրը առաջնահերթություն է դարձել Իրանի եւ Թուրքիայի համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը իր իրանցի գործընկեր Հասան Ռոուհանիի հետ հանդիպման ընթացքում: Ինչպես հաղորդում է «Anadolu» լրատվական գործակալությունը երկու երկրների նախագահները վերահաստատել են, որ չեն ճանաչելու Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն եւ հայտարարել են որ չի կարող օրինական լինել մի նախաձեռնություն կամ որոշում, որը կյանքի է կոչվել «Մոսադի»՝ իսրայելական հատուկ ծառայության հավանությամբ:

Երկու նախագահները նկատել են, որ Իրաքյան Քուրդիստանը սահմանակից է Թուրքիային, Իրանին, Սիրիային եւ Իրաքի կենտրոնական կառավարության հսկողության տակ գտնվող ռեգիոններին եւ անկախության հանրաքվեն Էրբիլի իշխանություններին կատարյալ մեկուսացման է տանելու: Ռոուհանին էլ հայտարարել է, ի լրո ասվածի, որ Թեհրանի եւ Անկարայի համար առանցքային կարեւորություն ունեն Իրաքի եւ Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ միասնականությունը, նշելով որ չէր ցանկանա չափազանց ջերմ եւ բարիդրացիական հարաբերությունները չփանային Իրաքյան Քուրդիստանի հետ:

Մեկնաբանություն
X