Փարիզում Հորդանանի դեսպանատան մոտ մոտոցիլկետ է պայթել

Ֆրանսիական ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարզելու համար Փարիզի Ֆոշ ավենյուում գտնվող Հորդանանի դեսպանատան մոտ տեղի ունեցած մոտոցիկլետի պայթյունի հանգամանքները:

Նշենք, որ Հորդանանի Հաշիմյան թագավորության ԱԳ նախարարության տարածած հայտարարության համաձայն, հատկապես թիրախավորված է եղել շենքի այն հատվածը, որտեղ գտնվել է ռազմական կցորդի գրասենյակը: Այս մասին հայտնում է Petra լրատվական գործակալությունը: Նշվում է նաեւ, որ միջադեպի հետեւանքով վնասվել են մոտակայքում կայանված մի քանի ավտոմեքենաներ: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար չկան:

Մեկնաբանություն
X