Քաղաքականություն

Օսիպյանին կանչեք, թող ցրի էս խաղը․․․

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր վերջին տնային հանդիպումն անցկացրեց՝ Հանրապետական մարզադաշտում ընդունելով Լեհաստանի հավաքականին:
Մեր ընտրանին սեփական հարկի տակ պարտություն կրեց՝ 1:6 հաշվով:

Ինչ է գրում ֆեյսբուքը․

Արա Պապյան
Սիրելի ժողովուրդ,

Ես ֆուտբոլ չեմ նայում: Երեկվա խաղն էլ չեմ նայել, բայց լսեցի, որ մերոնք լեհերին տարվել են 1:6 հաշվով: Մի մեղադրեք տղաներին: Դա բնական վիճակ է: Չի կարող երկրում ամեն ինչ անկման ու կործանման մեջ լինի՝ իսկ ֆուտբոլը ծաղկի:

Մենք մեր երկիրն ենք 1:6 հաշվով տանուլ տվել, իսկ դուք ֆուտբոլի՞ համար եք տխրում:

Zohrap Yeganyan
Բարձրագույն ղեկավարությունը պետք է ֆուտբոլի զարգացումը դարձնի ռազմավարական ուղղություն, ֆուտբոլը տուրիզմ է, ֆուտբոլը տրամադրություն է, շարժիչ ուժ է։ Ժամանակն է, որ ֆուտբոլի վիճակը քննարկվի օրինակ ԱԺ ի առաջիկա նիստին։
․․․
Սա թիմ չի, սա 11 իրարից բեխաբար ջահել տղեքի հավաքածու է։ Ամենամեղքն էլ մեր Հենոն է։

Araik Baroyan
Իրոք որ Հենոն մեղքա, ու՞մ հետ խաղա էտ տղեն, ախր մենակ 21 հոգու դեմ ո՞նց խաղա։

Anna Manyan
Էդ նրանից է, որ թիմում մի հատ տերտեր չկա ,այ որ լիներ , դաշտի կողքն էլ գոնե մի սրբի անկյուն, չէինք կրվի ))))))))

Ashot Asatryan
Ես իհարկե հեռու եմ ֆուտբոլից ինչպես խոզը տուռնիկից, բայց արա սա ինչա՞ ))) սկզբից գիտեի ֆոտոշոպա , բայց դու մի ասա իրականա:

Narin Paylakian‎
Թեմայի մեջ
– Ի՞նչ տարբերություն բրազիլական և հայկական ֆուտբոլների միջև։
– Բրազիլիայում ժողովուրդը նստում է հեռուստացույցի առջև ու մտածում. «Տղաների բախտը ո՜նց է բերել. հավաքականում են խաղում»։ Հայաստանում ֆուտբոլիստները վազում են դաշտում ու մտածում. «Տղաների բախտը ո՜նց է բերել. նստած են հեռուստացույցի առջև, գարեջուր են խմում»։

Արամ Մանուկյան
Բա չիմացաք ՝ Հայկական Ֆուտբոլը , որ կոմայի մեջ էր , մի քիչ առաջ մեռավ : Օղորմի
․․․
Օսիպյանին կանչեք , թող ցրի էս խաղը , Երանոսյանի ախպորն էլ հրավիրեք , որ սպեց էֆեկտ տա ։
․․․
Էտ դաշտը տվեք , անասուն պահենք ՝ ահագին խոտ կա , ափսոսա , հավայի վրեն վազվզում են ու փչացնում , մսի գինը հելե եսիմ ուրա գնում ։

Հրաչ Մկրտչյան

Եթե կրվել, այնպես կրվել, որ սուրբ հողը երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը...

Eduard Sargsyan
Ազգային հավաքականը լրիվ ազգային ժողովնա դարձել՝ երկուսն էլ անիմաստ են...
․․․
Բայց մեկա,լավագույնը մեր դարպասապահն էր...
Ընենց ուխոդներ էր անում...
մի հատ գնդակն իրան չկպավ...

Levon Beglaryan
Բա դե կարագը միսը թանկացան չէ, ֆուտբոլը կրվանք, ընդդիմադիրը ընդդիմադիրին ընդիմացավ, ԵԱՏՄ-ից դուրս չեկանք, բայց դե զատո թշնամու անգղ խփինք տեղը հանինք չէ՞։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X