«Հրապարակ». Պատգամավորները ըմբռնումով մոտեցան ՀԷԿ-ատերերի ակտիվությանը

Երեկ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկմանը «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանն ու Սերգեյ Բագրատյանը, որոնք, ըստ մամուլի, ՀԷԿ-եր ունեն, նկատելիորեն ակտիվ էին, ինչն առավել նկատվեց «Ջրօգտագործման մասին» փոփոխված օրենքի նախագծի քննարկմանը: Բանն այն է, որ Վարդեւան Գրիգորյանը գոնե երբեք չի թաքցրել, որ 2 ՀԷԿ ունի։ Նույնը մամուլը գրում է նաեւ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի մասին, եւ դահլիճում նստածներից ոմանք հեգնանքով ժպտում էին, երբ վերջիններս պահանջում էին ջրօգտագործման համար անժամկետ՝ ցմահ լիցենզիաներ տրամադրել:

Մեկնաբանություն
X