«Հրապարակ». Արտաշատում մի ամբողջ էպոխա է ավարտվում

Արտաշատում ավարտին է մոտենում Աբրահամյանների էպոխան, քաղաքից հասնող տեղեկությունների համաձայն, Աբրահամյանների ընտանեկան ֆոնդը տեւական ժամանակ է՝ դադարեցրել է կրթական եւ մշակութային հաստատություններին ֆինանսական աջակցությունը, որոշ մանկապարտեզներում անգամ բարդ կացություն է ստեղծվել, քանի որ համայնքին պատկանող մանկապարտեզները գոյատեւել են դրսի օժանդակության շնորհիվ։ Նրանց մերձավոր շրջապատից բացատրում են․ «Ով ղեկավարելու է քաղաքը, թող նա էլ մտածի այդ խնդիրների մասին»։ Այդուհանդերձ, միջքաղաքային անվճար տրանսպորտը դեռ գործում է։ Ի դեպ, Արգամ Աբրահամյանն արդեն երկրորդ շաբաթն է՝ ԱԺ նիստերին չի հաճախում։

Մեկնաբանություն
X