Մեզ հարկավոր է Եվրասիան վերածել «խելացի» տարածաշրջանի․ Արա Աբրահամյան (ֆոտո)

>

«Մերիդիան էքսպո կենտրոնում» քիչ առաջ մեկնարկեց Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովը, որին ներկա են ներկայիս և նախկին վարչապետները՝ Կարեն Կարապետյանն ու Տիգրան Սարգսյանը, համաժողովի նախաձեռնող Արա Աբրահամյանը, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղստանի և Բելառուսի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր։

Արա Աբրահամյանն իր ելույթում ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ հարաբերությունները գնալով ամրանում են․ «Եվ որպեսզի բացենք ցանցերը, մեզ հարկավոր է Եվրասիան վերածել «խելացի» տարածաշրջանի, տարածաշրջան, որտեղ կա նորարարություն և մասնագիտացումներ։ Չնայած նրան, որ Հայաստանը տարածքով փոքր է և հարուստ չէ բնական պաշարներով՝ Հայաստանը հարուստ է հնադարյան մշակույթով, կիրթ և աշխատասեր ժողովրդով, վառ և տաղանդավոր երիտասարդներով, ինչպես նաև հայկական սփյուռքի տնտեսական և գիտատեխնիկական ռեսուրսներով»,․- նշեց Արա Աբրահամյանը։

Մեկնաբանություն
X