Նոր մանրամասներ Մոսկվայում հայ գործարարի սպանության գործից

Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում սպանվել է քառասունհինգամյա գործարար Արսեն Փափազյանը, որը գործարարությամբ էր զբաղվել Ուկրաինայի Խարկով քաղաքում եւ ուներ շինարարական ընկերություն: Ինչպես հայտնում է «life.ru»-ն, գործարարի ուղղությամբ արձակվել է չորս կրակոց: Վիրավորված Փափազյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Նշենք, որ լուրեր շրջանառվեցին, թե նա Վորոնեժի հայ համայնքի ղեկավարն է, սակայն, ըստ «РБК»-ի փոխանցման Վորոնեժի մարզի ղեկավարությունը հերքել է այդ լուրը նշելով, որ նման շփոթմունքի պատճառը, ռուսական հնչողությամբ Փափազյան եւ Պապոյան ազգանունների նմանությունն է: Հայտնի է դարձել նաեւ, որ կատարվածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ պատվիրաված սպանություն հոդվածով:

Ի դեպ հիշեցնենք, որ օրեր առաջ մահափորձ էր կատարվել Զապորոժիեի հայերի միության նախագահի վրա, որը եւս Ուկրաինայում գործարարությամբ է զբաղվում:

Մեկնաբանություն
X