Հրաժարվել ԵԱՏՄ-ից, կլիներ շատ անհեռատես․ Պուտինի խորհրդական

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեվից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի՝ առանց ԵԱՏՄ-ի Հայաստանն ապագա ունի, տեղեկացնելով ԵԼՔ դաշինքի սկսած պրոցեսի մասին տնտեսական միությունից դուրս գալու։«Ես կարծում եմ, որ առանց Եվրասիական տնտեսական միության Հայաստանը կկորցնի հսկայական առավելություններ, ներկայումս Հայաստանի շուկան դիտվում է տարբեր ներդրողների կողմից որպես մուտք դեպի մեծ շուկա՝ Եվրասիական տնտեսական միություն։ Եվ մենք տեսնում ենք, որ Հայաստանն ակտիվ օգտվում է Եվրասիական տնտեսական միությունից, աճում է առևտուրը, բարձրանում են միասնական ներդրումային ծրագրերը, մեծանում է դրանց քանակը։ Հայաստանը, չունենալով մեծ տնտեսություն, բայց ունենալով նշանակալի և զարգացած մարդկային պոտենցիալ, կարող է շատ հաջող տեղավորվել մեծ Եվրասիական շուկայում»․- պատասխանեց Սերգեյ Գլազեվ։ Նա մատնանշեց Չինաստանի և Հնդկաստանի հետ իրենց հարաբերությունների զարգացումը․ «Մենք ձևավորում ենք ազատ առևտրի գոտի, ձևավորվում է ժամանակակից միջուկ գլոբալ տնտեսական զարգացվածության շրջանակներում, իսկ Հայաստանը հանդիսանում է բանալի անդամներից մեկը։ Այնպես որ հրաժարվել այսպիսի հնարավորություններից, կլիներ շատ անհեռատես»։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ընթանում է Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովը, որի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետություններից բազմաթիվ պաշտոնյաներ են եկել Հայաստան։

Մեկնաբանություն
X