Կիևում անցկացված թիավարության միջազգային մրցաշարում գերազանց քննություն հանձնեցին Հայաստանի պատվիրակները

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացված «Русановское кольцо» անվանումով թիավարության միջազգային ՝ հոբելյանական 50-րդ մրցաշարում գերազանց քննություն բռնեցին Հայաստանի պատվիրակները:

Մեր մարզիկներից բացի մրցումներին հայտավորված էին Բելգիայի, Վրաստանի, Ռուսաստանի, Էստոնիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի,
Ուկրաինայի, Կանադայի ներկայացուցիչները:

ՀՀ սպորտի և երիտասարդութայան հարցերի նախարարության Երևանի և Սևանի ջրային մարզաձևերի մարզադպրոցների թիավարները հաջող ելույթներ ունեցան:

200 մ. տարածությունում, բայդարկավարների պայքարում, առաջին և երկրորդ տեղերը գրավեցին համապատասխանաբար երևանցիներ Վլադիմիր Ալավերդյանը և Կարեն Հարությունյանը: Սևանցի կանոիստ Նորիկ Մարգարյանը նույնպես տեղ գտավ պատվանդանի առաջին աստիճանին: Նշած տղաները գերազանց քննություն բռնեցին նաև 5000 մետր ջրուղում: Ավելին, լավագույն եռյակում տեղ գտան մեր բայդարկավարներ Կարեն Հարությունյանը, Տիգրան Բարիկյանը և Գոռ Կարապետյանը: Նույն տարածությունում իր բարձր կարգը կրկին հաստատեց Նորիկ Մարգարյանը: Ջիմը մրցավայր էր ուղեկցել ՀՀ թիավարության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վարդան Ադամյանը: Նա ասաց, որ տղաների համար պատիվ է իրենցից ետ թողնել մարզաձևի ավանդույթներով հարուստ նշած երկրների պատվիրակներին: Նա հավելեց, որ իրենց սաները ունակությունները կդրսևորեն նաև Վրաստանի Մցխեթիում հոկտեմբերի 11-15-ը կայանալիք միջազգայինում :

Մեկնաբանություն
X