Հոկտեմբերի 7-ին Սարալանջի փողոցի մի հատված ժամանակավոր կփակվի

Երևանի քաղաքապետրանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակով պայմանավորված՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն երթևեկության համար փակ կլինի Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը:

Մեկնաբանություն
X