Գերմանիայի եւ Անգլիայի հավաքականները 2018 ֆուտբոլի Աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել

Գերմանիայի եւ Անգլիայի հավաքականները 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակցության ուղեգիր են նվաճել: Գերմանիան 3:1 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայում նրա իսկ հարկի տակ, իսկ Անգլիան էլ իր դաշտում հաղթել է Սլովենիային: Գերմանացիների ակտիվում 27 միավոր կա, անգլիացիների ակտիվում՝ 23:

Նշենք, որ ուղեգիր նվաճել են արդեն՝ Իրանը, Բրազիլիան, Ճապոնիան, Մեքսիկան, Բելգիան, Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, որոնց միացան նաեւ Անգլիան եւ Գերմանիան:

Մեկնաբանություն
X