«Սասնա ծռերի» առանցքային դեմքերի մասով գործը մակագրվեց Մակյանին

Ւնչպես հայտնել էինք, «Սասնա ծռերի» հիմնական անդամների մասով գործը մակագրվեց Կենտրոնի դատարանից Էրեբունի գործուղված Մեսրոպ Մակյանին։ «Հրապարակը» ավելի վաղ հայտնել էր, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանից դժգոհության պատճառով իշխանությունները որոշել են մի քանի մասի բաժանել «Սասնա ծռերի» գործը, որով անցնում է 32 ամբաստանյալ, այդ նպատակով անգամ դատավորներ գործուղեցին Էրեբունի։

«Սասնա ծռերի» ամբաստանյալներից 11 հոգու գործը կքննի Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, 11-ի մասով գործը կքննի Արտուշ Գաբրիելյանը, մյուս 10 հոգու մասով գործը կքննի Մակյանը։ Այդ գործով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը և Էդուարդ Գրիգորյանը։

Մեկնաբանություն
X