Թրամփը կհանդիպի Ջոն Հանթսման-կրտսերի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Ջոն Հանթսման-կրտսերի հետ, ով առաջիկայում արդեն մեկնի Մոսկվա՝ ստանձնելու Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 15.00-ին՝ Օվալաձեւ աշխատասենյակում եւ կլինի դռնփակ: Սպիտակ տունը չի մանրամասնել, թե հարցերի ինչ շրջանակ են քննարկելու նախագահն ու ապագա դեսպանը: Նշենք, որ Մոսկվայում նա արդեն հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ հանձնել հավատարմագրերը:

Մեկնաբանություն
X