Քաղաքականություն

Շատ բաներ կախված է Հայաստանի կառավարությունից․ Արա Աբրահամյան

«Հրաշքներ չեն կատարվում, հրաշքներ մենք ինքներս պետք է անենք, մենք պետք է աշխատենք»․- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ, Եվրասիական գործընկերության համաժողովի նախաձեռնող Արա Աբրահամյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Եվրասիական տնտեսական միությունն այս ընթացքում ի՞նչ օգուտներ է տվել, ի՞նչ արդյունքներ ենք գրանցել, ինչին Արա Աբրահամյանն արձագանքեց․ «Իհարկե կան և կոնկրետ արդյունքներ, ես կարող եմ ասել, որ այս համաժողովը տարբերվում է մյուս համաժողովներից, որ սա մշտական գործող է, մեր կոմիտեում մշտապես կա 15 մարդ, որոնք կլոր տարի աշխատում են։ Մենք կազմակերպել ենք 3 հանդիպում Մոսկվայում հայ գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Եվրասիական երկրներում աշխատելու։ Ստորագրվել է ավելի քան 12 նախաձեռնություն»․- ասաց Արա Աբրահամյանը՝ ընգծելով, որ ուղիղ կապ կա կառավարության հետ, որոնք ռեալ օգնում են իրենց՝ կրճատելով իրավական համակարգի ժամանակատար աշխատանքը։

«Ես կարծում եմ, որ այս և հաջորդ տարիներին մենք կունենանք արդյունքներ ավելի շատ։ Տեսեք, ամեն տարի ավելի և ավելի շատ հետաքրքրվողներ կան։ Կա հետաքրքրություն, շատ բաներ, իհարկե, կախված է հենց Հայաստանից, Հայաստանի կառավարությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X