Թուրքիայում ձերբակալվել է 119 անօրինական միգրանտ

Թուրքիայի Չանքերե նահանգում ձերբակալվել է 119 անօրինական միգրանտ: Այս մասին հայտնում է «CNN Türk»-ը: Ձերբակալվածների շարքում կան կանայք եւ երեխաներ: Միգրանտները ձերբակալվել են այն ժամանակ, երբ ավտոբուսով տեղափոխվել են Աղըր նահանգից դեպի Ստամբուլ:

Ձերբակալվածները հիմնականում Աֆղանստանի, Սիրիայի եւ Պակիստանի քաղաքացիներ են: Անօրինական միգրանտներին տեղափոխելու գործով չորս մարդ էլ ձերբակալվել է:

Մեկնաբանություն
X